Դավիթ Հարությունյանն աղմկահարույց նախագծի մասին. գաղտնի պետք է լինեն գործընթացն ու աղբյուրները

Ամենայն հավանականությամբ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի բուն ծախսերը չպետք է լինեն գաղտնի: Պետք է գործընթացն ու աղբյուրները լինեն գաղտնի: Նման կարծիք հայտնեց ՀՀ աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ԱԺ ներկայացված «Գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ մինչև օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը կաշխատեն օրինագծի վրա: Թեմայի վերաբերյալ կարծիք հայտնեց նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ