Կարեն Փոլադյանը՝ դատական համակարգի 2013 թվականի ծախսերի մասին

Հայաստանի Հանրապետության դատական համակարգի 2013 թվականի բյուջեն ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման կազմել է 6 միլիարդ 651 միլիոն 61 հազար դրամ: Ընդհանուր առմամբ բյուջեի կատարողականը կազմել է 97, 14 տոկոս: Այս մասին այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

«Դատարանների պահպանման ծրագրով նախատեսված 6 միլիարդ 34 միլիոն 162 հազար դրամի կատարողականը կազմել է 5 միլիարդ 886 միլիոն 703 հազար դրամ կամ 97,56 տոկոս:

Դատարանի պահպանման ծախսերի համար հատկացված 6 միլիարդ 34 միլիոն 162 հազար դրամ բյուջետային միջոցների 82, 57 տոկոսը կամ 4 միլիարդ 982 միլիոն դրամը բաժին է ընկնում աշխատանքի վարձատրությանը, որը կատարվել է 99, 82 տոկոսով: Նույն ծրագրով տնտեսագիտական դասակարգման մնացած բոլոր հոդվածները կազմում եմ 17, 43 տոկոսը կամ 1 միլիարդ 51 միլիոն 680 հազար դրամը, որը կատարվել է 83,83 տոկոսով »,- տեղեկացրեց Կարեն Փոլադյանը:

Նրա խոսքով՝ խնայողությունները հիմնականում առաջացել են բյուջետային միջոցներն առավել խնայողաբար օգտագործելու և ապրանքների, աշխատանքների և ծառայությունների շահավետ գնումներ կատարելու արդյունքում:

«Դատարանների պահպանում ծրագրով 2013 թվականի ընթացում ՀՀ կառավարության կողմից 116 միլիոն 123 հազար դրամ լրացուցիչ հատկացված գումարից 92 միլիոն 631 հազար դրամն աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափն ավելացնելու հետևանք է, որ դարձավ 59 525 դրամ, իսկ 23 միլիոն 492 հազար դրամը՝ 2013 թվականի էլեկտրաէներգիայի և բնական գազի նոր սակագներ սահմանելու հետևանք»,- նշեց Կարեն Փոլադյանը:

Դատարանների պահպանում ծրագրով 2013 թվականին կապի ծառայությունների համար նախատեսվել է 329 միլիոն 552 հազար դրամ: Տարվա ընթացքում գնումների արդյունքում առաջացած տնտեսումների և ինչպես նաև հոդվածային փոփոխությունների հաշվին փոստային ծառայությունների գծով լրացուցիչ հատկացվել է ևս 65 միլիոն 47 հազար դրամ: Ընդամենը 394 միլիոն 599 հազար ճշտված պլանի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 371միլիոն 862 հազար դրամ կամ 94,24 տոկոս:

Հայաստանի Հանրապետության պահուստային ֆոնդի ծրագրով 124 միլիոն 761 հազար դրամ ճշտված պլանի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 98 միլիոն 222 հազար դրամ կամ 78,73 տոկոս:

Դատավարություններին ընդգրկված թարգամիչների, փորձագետների և վկաների վարձատրություն ծրագրով 15 միլիոն 500 հազար դրամ ճշտված պլանի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 15 միլիոն 226 հազար դրամ կամ 98 տոկոս:

«Դատավարություններին ընդգրկված թարգմանիչների, փորձագետների և վկաների վարձատրություն ծրագրով 2013 թվականին նախատեսված 15 միլիոն 500 հազար դրամից 15 միլիոն դրամը նախատեսված է թարգմանիչների ծախսերի համար, որի փաստացի կատարողականը կազմել է 15 միլիոն դրամ կամ 100 տոկոս: Բացի այդ տարվա ընթացքում թարգմանչական ծախսերի համար դատարանների պահուստային ֆոնդ ծրագրից լրացուցիչ հատկացվել է 57 միլիոն դրամ»,- տեղեկացրեց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը:

Դատավորների, դատական ծառայողների, դատական կարգադրիչների վերապատարստաման ծառայություններ ծրագրով 182 միլիոն 742 հազար դրամ ճշտված պլանի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 176 միլիոն 623 հազար դրամ կա 96 տոկոս:

Դատավորների, դատական ծառայողների, դատական կարգադրիչների վերապատրաստման ծառայություններ ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ հատկացվել է ևս 187 հազար 100 դրամ:

Մասնագիտական վերապատրաստում ստացող ունկնդիրների կրթաթոշակ ծրագով 5 միլիոն 852 հազար դրամ ճշտված պլանի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 100 տոկոս:

«Եվ վերջին ծրագիրը, որն իրականացվում է Կառավարության պահուստային ֆոնդ ծրագրով. 288 միլիոն 42 հազար դրամ ճշտված պլանի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 278 միլիոն 423 հազար դրամ կամ 96 տոկոս, որը նախատեսված է եղել օրենքի համապատասխան փոփոխության հետ, որով ՀՀ վարչական դատարանի դատավորների թվաքանակը 10-ով ավելացվեց»,- ասաց Կարեն Փոլադյանը:

Ընդհանուր առմամբ տարեվերջին դատական համակարգի բոլոր ծրագրերով պետական բյուջե է վերադարձվել 190 միլիոն 10 հազար դրամ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ