Գեներալ-լեյտենանտի անցած ճանապարհը և ընտանեկան «համեստ» եկամուտը

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանն այս պաշտոնին նշանակվել է 2012 թվականի ապրիլի 2-ին ՀՀ նախագահի հրմանագրով: Ավարտելով Համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտը՝ ստացել է իրավաբանի որակավորում:

1994-1995 թթ.` եղել է 83-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադայի հրամանատարի տեղակալ, այնուհետև 54122 զորամասի հրամանատարի տեղակալ: Գեներալ-լեյտենանտը 1996 թ.-ին ընդունվել և ավարտել է ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական դասընթացները, որից հետո դարձել է 63853 զորամասի հրամանատար, ապա՝ 1-ին բանակային կորպուսի հրամանատար:

Ուսումը շարունակելու նպատակով 2003 թ. ընդունվել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական բարձրագույն ակադեմիական կուրսերը՝ ստանալով «Պետության ռազմական անվտանգությանե մասնագետի որակավորում: 2003-2012 թթ. զբաղեցրել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը:

2013 թվականի ընթացքում գեներալ-լեյտենանտի եկամուտները բավական համեստ են եղել՝ ընդամենը 5 միլիոն 70 հազար 570 դրամ, որն էլ ամբողջությամբ ձեռք է բերել աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում որպես փոխկապակցված անձինք են նշված Լևոն Երանոսյանի որդին՝ Խաչիկ Երանոսյանը և կինը՝ Նարինե Պողոսյանը:

Գեներալ-լեյտենանտի կինը որևէ եկամուտ կամ դրամական միջոց 2013 թվականի ընթացքում չի հայտարարագրել, իսկ որդին էլ՝ ընդամենը 2 միլիոն 477 հազար 881՝ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:

Նշենք, որ Լևոն Երանոսյանի դուստրը՝ Իրինա Երանոսյանը, ևս աշխատում է ոստիկանական համակարգում՝ ՀՀ ոստիկանության զորքերի 1001 զորամասի իրավական ապահովման բաժանմունքի սպա է:

Լուսանկարը՝ police.am

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ