Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով կալանավոր Դավիթ Խաչատրյանին այցելել է պաշտպանը

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղադրվող Դավիթ Խաչատրյանին երեկ այցել է իր պաշտպանը` Վաղինակ Գևորգյանը: Սակայն Դավիթին համոզել դադարեցնել հացադուլը և քանդել բերանի կարերը, նրան չի հաջողվել:

«Դավիթը շատ թույլ է: Ընդհանրապես հաց չի ուտում: Միայն դժվարությամբ շատ քիչ քանակությամբ ջուր է խմում: Ճնշումը 60|70 է, բայց միևնույնն է հրաժարվում է քանդել բերանի կարերը»,- այս մասին Իրավաբան.net-ին ասաց Դավիթ Խաչատրյանի մյուս պաշտպանը՝ Երեմ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ պատկան մարմինները այս խնդրին որևէ ուշադրություն չեն դարձնում, անգամ Դավիթի գրած դիմումին չեն պատասխանել. «Մենք չենք ասում Դավիթին չդատեն: Այլ պարզապես ցանկանում ենք, որպեսզի լինի արդար դատավճիռ և իմ պաշտպանյալը դատապարտվի գործում առկա ապացույցների շրջանում»:

Փաստաբանը մտահոգված է: Նա չգիտի, թե ի՞նչ կլինի, եթե Դավիթը մոտ օրերս չդադարեցնի հացադուլը. «Եթե Դավիթի մոտ գոնե համողմունք առաջանա, որ դատական գործընթացը կանցնի արդար, այլ ոչ թե ցանկությունների շրջանում, կարծում եմ խնդիրը կարող է լուծվել»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել