Աշխատողների վերապատրաստման համար Արդարադատության նախարարությունը մոտ 344 միլիոն դրամ կվճարի

ՀՀ արդարադատության նախարարությունը «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պարտավորվում է վճարել 344 միլիոն 278 հազար 800 դրամ:

Նշված գումարը նախատեսված է նախարարության 780 հատուկ ծառայողների վերապատրաստման և 2250 հատուկ ծառայողների հատուկ ուսուցման ծառայությունների մատուցման համար:

Նշենք, որ որպես կանխավճար նախարարությունն արդեն վճարել է 68 միլիոն 857 հազար 600 դրամ: Մնացյալ գումարը պարտավորվում է վճարել մինչև սույն թվականի դեկտեմբերի 25-ը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ