Հակակոռուպցիոն կոալիցիայի նախաձեռնող խմբին միանալու հայտերի ժամկետը երկարացվել է

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵՄ ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում ձևավորվող Հակակոռուպցիոն կոալիցիայի նախաձեռնող խմբին միանալու համար Երևանի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կողմից ներկայացվող դիմում-հայտերի ներկայացման ժամկետը երկարացվել է:

ՔՀԿ-ները լրացված դիմում-հայտերը կարող եք ուղարկել մինչև 2014թ. մայիսի 15-ը, ժամը 14:00-ը՝ հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ [email protected], նամակը վերնագրելով՝ Հակակոռուպցիոն կոալիցիայի նախաձեռնող խմբին միանալու հայտ:

Լուրեր

Իրադարձություններ