Արմեն Աշոտյանը` ի պատասխան զանգվածային լրատվամիջոցների հարցումների

Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է.

Նախորդ կառավարության միասնական դիրքորոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի շուրջ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ, որը հայտարարվել է ապրիլի 3-ի ՀՀ կառավարության համապատասխան նիստում, Կրթության և գիտության նախարարությունը շրջաբերական նամակով, որպես ի գիտություն, տեղեկացրել է ուսումնական հաստատություններին:

Նոր կառավարության դիրքորոշումը, տվյալ խնդրի առնչությամբ, նույնպես պատշաճ կերպով կտեղեկացվի նախարարության ենթակայության համապատասխան կառույցներին:

Գրառումը` ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել