Որքա՞ն են կազմում Դավիթ Հարությունյանի և նրա կնոջ դրամական միջոցները

ՀՀ Կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը 2013 թվականի ընթացքում հայտարարագրել է 3միլիոն 534 հազար 210 դրամ, որն ամբողջությամբ ձեռք է բերել որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցվածայլ վճարումներ:

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը հարկային տարվա սկզբին ունեցել է 6 միլիոն 500 հազար դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար, որոնք տարվա ավարտին մնացել են անփոփոխ:

Դավիթ Հարությունյանի կինը՝ Նորինե Մանուկյանը 2013 թվականի ընթացքում ունեցել 40 միլիոն 720 հազար դրամ եկամուտ, որի մեծ մասը՝ 40 միլիոն դրամը, ձեռք է բերել ստացված փոխառություններից, իսկ 720 հազար դրամը՝ աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլվճարումներից: Դավիթ Հարությունյանի կինը միաժամանակ հայտարարագրել է նաև 50 հազար դոլար, որը հարկային տարվա սկզբին և ավարտին մնացել է անփոփոխ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ