Դատավորի կնոջ հայտարարագրած գումարներն ավելին են, քան ամուսնունը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը 2013 թվականին հայտարարագրել է 3 միլիոն 981 հազար 341 դրամ, որը ստացել է որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ դատավորը հարկային տարվա սկզբին ունեցել է 34 միլիոն դրամ, որը տարվա ավարտին ավելացել է 1 միլիոն դրամով: Մինչդեռ նույնն են մնացել Վաղինակ Մկրտչյանի եվրոյով և դոլարով պահվող միջոցները՝ համապատասխանաբար 20 հազար եվրո և 15 հազար դոլար:

Որպես փոխկապակցված անձ իր գումարներն է հայտարարագրել դատավորի կինը՝ Գայանե Խաչատրյանը: Վերջինիս 2013 թվականի ընթացքում որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ ձեռք է բերել 514 հազար 289 դրամ:

Գայանե Խաչատրյանը հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 45 միլիոն դրամ, որը հարկային տարվա ավարտին ավելացել է 1 միլիոն դրամով:
Ինչպես ամուսնու, այնպես էլ կնոջ եվրոյով և դոլարով պահվող դրամական միջոցները մնացել են նույնը՝ 45 հազար եվրո և 85 հազար դոլար:

Նշենք, որ այս պահին դատավոր Վաղինակ Մկրտչյանի վարույթում է գտնվում դերասան Վարդան Պետրոսյանի գործը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ