Գտնվել է 6000 եվրո և ապահովագրական փաստաթղթեր

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ Ավիացիոն անվտանգության աշխատակից Արտյոմ Սարգսյանը ապրիլի 20-ի առավոտյան, 05:20ի սահմաններում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահի նստարաններից մեկի վրա նկատել է փաստաթղթերի կապոց, որի մեջ առկա են եղել 6000 եվրո գումար, 30 ապահովագրական պայմանագրեր և այլ թղթեր:

Գտնված իրերը հանձնվել է օդանավակայանի Կորած իրերի բաժին, որտեղից էլ հանձնվել է ՀՀ Ոստիկանության «Զվարթնոց» բաժանմունք:

Պարզվել է, որ գումարն ու փաստաթղթերը կորցրել է Վիլնյուս մեկնող խմբի ղեկավար Սիլվա Բայանդուրյանը: Փաթեթը վերադարձվել է նրա ամուսնուն` Սևան Ամիրյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել