Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Նարե Դանիելյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝

Նարե Դանիելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական»,- ասվում է որոշման մեջ։

Նշենք, որ Նարե Դանիելյանը նախքան այս պաշտոնին անցնելը, ԱԺ-ում եղել է Հովիկ Աբրահամյանի ռեֆերենտը:

Լուսանկարը՝ gov.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել