Առաջարկվում է հանել ավտոմեքենաների համար սահմանված ակցիզային հարկը

Կառավարության նիստում քննարկվել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ:

Նրանք առաջարկում են հանել թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված ակցիզային հարկը, ինչի շնորհիվ զգալիորեն կավելանա ներկրման ծավալը և դրանով պայմանավորված՝ լրացուցիչ մուտքեր կապահովվեն ՀՀ պետբյուջե: Կառավարությունն այս օրինագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել