Սպառնացել են սպանել. կալանավորի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շ. Ա.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ կալանավորի հաղորդման` 2013թ. փետրվարին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Տաշիրի և Ստեփանավանի բաժիններ, որտեղ Լոռու մարզային վարչության պետի տեղակալը, հիշյալ բաժինների պետերը և օպերլիազորները ստիպել են իրեն խոստովանել Լոռու մարզի դպրոցներից մեկից գողության կատարումը, հակառակ դեպքում` սպառնացել են սպանել կամ անհիմն մեղադրել որևէ անձի սպանության փորձ կատարելու մեջ և դատապարտել:

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել