«Ընտրական օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հավանության չի արժանացել

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության չի արժանացրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ներկայացված նախագծով նախատեսվում էր սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր համարել, եթե այն ծալված է անհամաչափորեն, և տվյալ ծալվածքն ակնհայտորեն հանդիսանում է տվյալ քվեաթերթիկը տարբերակելու միջոց:

Ըստ Արդարադության փոխանախարար Արման Թաթոյանի` նախագծով նախատեսված չեն այն չափանիշները, որոնց առկայության դեպքում քվեաթերթիկը կհամարվի անհամաչափորեն ծալված կամ ծալվածքը կհանդիսանա քվեաթերթիկը տարբերակելու միջոց. «Նման չափանիշների բացակայությունը (որոնք գործնականում սահմանելը, մեր կարծիքով, հնարավոր չէ) կհանգեցնի «անհամաչափորեն ծալված», «ակնհայտորեն հանդիսացող» և «քվեաթերթիկը տարբերակելու միջոց» եզրույթների հայեցողական մեկնաբանմանը, քանի որ հիշյալ տերմինները միանշանակ չեն ընկալվում»:

Փոխնախարարի խոսքով` գործող օրենսգիրքը հստակ սահմանում է տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները, ինչպես նաև քվեաթերթիկների անվավերության հիմքերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել