Գործատուն ազատվում է հունվար-ապրիլ ամիսներին կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար սահմանված տույժերից

Այսօր Կառավարության նիստի ժամանակ հավանության արժանացավ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Արտեմ Ասատրյանի խոսքով` մինչև ՍԴ 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը`  առաջարկվում է կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին»  օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը:

Այն վերաբերում է կուտակային վճարները չկատարելու դեպքում հաշվարկվող և գանձվող տույժերին:

Ինչպես նաև գործատուն (հարկային գործակալը) ազատվում է վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) 2014 թվականի հունվար-ապրիլ ամիսների կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար Օրենքի 76-րդ հոդվածով սահմանված տույժերից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել