Մինչև 1944 թվականն օգտագործվում էր գլխավորապես ջարդեր և կոտորածներ եզրերը

Մինչև 1944 թվականը գիտությանը հայտնի չէր «գենոցիդ» եզրը, որի հայկական համարժեքը ցեղասպանությունն է: Մարդկությունը մինչ այդ օգտագործում էր գլխավորապես ջարդեր և կոտորածներ եզրերը, որոնք իմաստային առումով շատ հաճախ համընկնում էին ցեղասպանութուն հասկացողության հետ կամ մոտ էին նրան, իսկ երբեմն` ոչ:

Ավելի ուշ ցեղասպանությունը սահմանվեց որպես մի քաղաքականություն, որի նպատակն է բնակչության առանձին խմբերի ոչնչացումն ըստ ռասայական, ազգային և կրոնական պատկանելության ինչպես ուղղակի սպանության միջոցով, այնպես էլ այդպիսի խմբերի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ հասցնելու և մտավոր խանգարումներ պատճառելու ճանապարհով:

Այդ հասկացողության մեջ մտնում է նաև կանխամտածված կերպով կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք նպատակաուղղված են այդ խմբերի լրիվ կամ մասնակի ոչնչացմանը, այնպիսի միջոցների կիրառում, որոնք հետապնդում են այդ միջավայրում ծննդաբերության կանխումը, երեխաներին մարդկանց մի խմբից մեկ այլ խմբի բռնի հանձնելը և այլն:

Ընդհանուր գծերով այսպիսին է ՄԱԿ-ի ցեղասպանության ժամանակակից հասկացողության սահմանումը, որը չի վիճարկվում որևէ մեկի կողմից:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը ցեղասպանության համար պատիժ է սահմանում ազատազրկման ձևով՝ 14-20 տարի ժամկետով, կամ ցմահ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել