Նոր նշանակում նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է Զոհրաբ Մնացականյանին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին`  ազատելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,- գրված է հրամանագրում:

Նշենք, որ Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում համակարգում էր Եվրոմիության հետ Հայաստանի ասոցացման աշխատանքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել