Միջադեպ` Երևանի կենտրոնում. գործը հասել է դատարան

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Սևակ Սարգսյանի  դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Գևորգ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 6-ին ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ագաթանգեղոս փողոցում, վարելով ՋԻՊ ավտոմեքենան, իրեն հետևելու պատճառով Տիգրան Արմենի Բաբլոյանի վարած ավտոմեքենան կանգնեցնելու համար իր վարած ավտոմեքենայի առջևի մասով երեք անգամ հարվածել է Տ. Բաբլոյանի վարած ավտոմեքենայի հետնամասին՝ դիտավորությամբ նրան պատճառելով խոշոր չափերի՝ 650 000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից հետո, կրկեսի մոտ, Տ.Բաբլոյանը կայանել է իր վարած ավտոմեքենան և կոնֆլիկտից խուսափելու նպատակով վազել է կրկեսի բակ, իսկ Գ.Մարտիրոսյանը հետապնդելով բացահայտ առևանգել է նրան, այն է՝ նույն պատճառով, որդու՝ էդուարդ Գևորգի Մարտիրոսյանի հետ միասին ձեռքերով հարվածներ են հասցրել Տ.Բաբլոյանի մարմնին և բռնություն գործադրելով նրա վրա, վերջինիս կամքին հակառակ տեղափոխել են Ագաթանգեղոս փողոցում կայանված ԶԻՊ ավտոմեքենայի մոտ, հետևի նստատեղի դռնով տեղավորել մեքենայի սրահում, որից հետո բռնությամբ իջեցնելով ավտոմեքենայի սրահից նրան տեղավորել են նույն ավտոմեքենայի բեռնախցիկում, ապա տեղափոխել ՀՀ ոստիկանության էրեբունու բաժին։

Էդուարդ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 6-ին ժամը 09:00-ի սահմաններում բացահայտ առևանգել է Տիգրան Արմենի Բաբլոյանին, այն է, հորը՝ Գևորգ Մարտիրոսյանին հետևելու պատճառով Երևան քաղաքի Ագաթանգեղոս փողոցի 1 հասցեում գտնվող Կրկեսի բակում, հետապնդել և բռնել է Տ.Բաբլոյանին, հոր հետ միասին ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնին և Տ.Բաբլոյանի կամքին հակառակ, բռնություն գործադրելով, նրան տեղափոխել են Ագաթանգեղոս փողոցում կայանված ԶԻՊ ավտոմեքենայի մոտ, ավտոմեքենայի հետևի նստատեղի դռնով նրան տեղավորել են մեքենայի սրահում, ապա բռնությամբ իջեցնելով ավտոմեքենայի սրահից նրան տեղավորել են նույն ավտոմեքենայի բեռնախցիկում, որից հետո Գ.Մարտիրոսյանը նշված ավտոմեքենայով Տ.Բաբլոյանին տեղափոխել է Երևան քաղաքի էրեբունի թաղամաս /ՀՀ ոստիկանության էրեբունու բաժին/՝ իսկ Է.Մարտիրոսյանն իր վարած ավտոմեքենայով հետևել է նրանց։

Գործով երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գևորգ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով, իսկ  Էդուարդ Մարտիրոսյանին` նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով:

Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով (հոդված 131, մաս 1):

Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել` պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով (հոդված 185, 2-րդ մաս, 2-րդ կետ):

Իրավաբան.net-ում դատական գործերի լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել