Որոշել էր ամուսնանալ. աղջիկ փախցնելու հետևանքը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Սևակ Սարգսյանի  դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Սևակ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ազատավան գյուղի բնակչուհի Քրիստինե Ղ.-ին ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով հորեղբոր որդու Նորիկ Սարգսյանի հետ, կազմակերպել և խմբի կազմում իրականացրել է Քրիստինե Ղ.-ի առևանգումը:

Մեղադրյալինկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 Սևակ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդմասի 1-ի կետի հատկանիշերով, ըստ որի`

Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել