«էս ինչ լավն ա ու էս հավի հետ». ամուսնու ներկայությամբ կնոջը արված ռեպլիկի հետևանքները

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արմեն Գրիգորյանի, Համլետ Մանուկյանի և Գագիկ Ապերյանի  դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. փետրվարի 09-ին, ժամը 23։00-ի սահմաններում իր կնոջ՝ Լաուրա Վ.-ի հետ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցով քայլելիս, իրենց հանդիպակած ուղղությամբ եկող Համլետ Մանուկյանն ու Գուրգեն Գոլեցյանը, հավասարվելով նրանց, նրա և կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, թե՝ «էս ինչ լավն ա ու էս հավի հետ»։ Դրանից մեկ ժամ անց նշված հողի վրա, Ա.Գրիգորյանն երկու եղբայրների հետ, նույն վայրում վիճաբանության մեջ է մտել նրանց հետ, որն ավարտվել է միմյանց ծեծկռտուքի ենթարկելով։ Որից հետո Ա.Գրիգորյանից վրեժխնդիր լինելու նպատակով Համլետ Մանուկյանը, Արամ Գոլեցյանը, Գագիկ Ապերյանը, Համլետ Հակոբյանը, Արման Չատինյանը և քննությամբ դեռևս չպարզված մյուս անձինք, իմանալով Ա.Գրիգորյանի բնակության հասցեն, 2013թ. փետրվարի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, գնացել են նրանց տան դիմաց, որտեղ Համլետ Մանուկյանը, Արամ Գոլեցյանը, Գագիկ Ապերյանը և քննությամբ դեռևս չպարզված մյուս անձինք Ա.Գրիգորյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով, շուրջ 20 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտել Ա.Գրիգորյանի ընտանքի անդամների ու շրջակա տներից դուրս եկած բնակիչների նկատմամբ, կատարել են խուլիգանություն։

Այդ պահին Ա.Գրիգորյանը դուրս գալով տնից, իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող չեխական արտադրության ատրճանակով մեկ անգամ կրակել է օդ, որից հետո խուլիգանություն կատարող անձանց վախեցնելու նպատակով` ցույց տալու համար, որ իր կողմից գործադրվող ատրճանակը հրազեն է, մեկ անգամ էլ կրակել է ասֆալտին, որի արդյունքում՝ գնդակը անդրադարձ թռիչք կատարելով շարունակել է ուղղությունը տաղավարի մոտ կայանված «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի աջ կողմի բացված դռան ուղղությամբ, այն վնասել ավտոմեքենայի աջ դռան ապակին և դռան հետևում գտնվող Գագիկ Ապերյանի դեմքի շրջանում անզգուշությամբ պատճառել ստորին ծնոտի ձախ հոդային ելունի կոտրվածքով, դեմքի շրջանի միջանցիկ հրազենային գնդակային վնասվածք` առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս։

Համլետ Կարենի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. փետրվարի 09-ին, ժամը 23։00-ի սահմաններում Արմեն Ավետիսի Գրիգորյանը, կնոջ՝ Լաուրա Վ.-ի հետ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցով քայլելիս, այնտեղ իրենց հանդիպակաց ուղղությամբ եկող Համլետ Մանուկյանն ու Գուրգեն Գոլեցյանը, հավասարվելով նրանց, Հ.Մանուկյանը ոգելից խմիչք և թմրանյութ օգտագործած վիճակում նրա և կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ է արել, թե՝ «էս ինչ լավն ա ու էս հավի հետ»։ Դրանից մեկ ժամ անց նշված հողի վրա, Ա.Գրիգորյանն երկու եղբայրների հետ, նույն վայրում վիճաբանության մեջ է մտել նրանց հետ, որն ավարտվել է միմյանց ծեծկռտուքի ենթարկելով։ Այնուհետև, նա Արամ Գոլեցյանի, Գագիկ Ապերյանի և քննությամբ դեռևս չպարզված մյուս անձանց հետ, 2013թ. փետրվարի 10-ին՝ ժամը 02-ի սահմաններում գնացել է հասարակական վայր հանդիսացող Երևան քաղաքում գտնվող տան մոտ, իրենց կանչով տանից դուրս եկած Արմեն Ավետիսի Գրիգորյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նրա հասցեին, այնուհետև, նստելով բակում կանգնած Ա.Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, դրա վրայից հանել է շարժիչը գործի գցելու բանալին, որից հետո շուրջ 20 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Ա.Գրիգորյանի և նրա ընտանքի անդամների հասցին, որի ընթացքում տանից դուրս եկած Գագիկ Գրիգորյանի դիտողությունը չընդունելով շարունակել է հայհոյանքներ տալ վերջիններիս հասցեին, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, և անհարգալից վերաբերմունք արտահայտելով հարևան տներից դուրս եկած բնակիչների նկատմամբ, իր վարքագծով ահաբեկելով ինչպես Ա.Գրիգորյանին, այնպես էլ նրա ընտանիքին ու բնակիչներին՝ կատարել խուլիգանություն։

Գագիկ Արթուրի Ապերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նա Համլետ Մանուկյանի, Արամ Գոլեցյանի և քննությամբ դեռևս չպարզված մյուս անձանց հետ, 2013թ. փետրվարի 10-ին՝ ժամը 02-ի սահմաններում գնացել է հասարակական վայր հանդիսացող Երևան քաղաքում գտնվող տան մոտ, սեռական բնույթի հայհոյանքներով տանից դուրս է կանչել Արմեն Ավետիսի Գրիգորյանին՝ ասելով «Էտ ում ախպորն ես ծեծել, դուրս արի քո……», այնուհետև, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, շուրջ 20 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Ա.Գրիգորյանի և նրա ընտանքի անդամների հասցին, որի ընթացքում տանից դուրս եկած Գագիկ Գրիգորյանի դիտողությունը չընդունելով շարունակել է հայհոյանքներ տալ վերջիններիս հասցեին, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, և անհարգալից վերաբերմունք արտահայտելով հարևան տներից դուրս եկած բնակիչների նկատմամբ, իր վարքագծով ահաբեկելով ինչպես Ա.Գրիգորյանին, այնպես էլ նրա ընտանիքին ու բնակիչներին՝ կատարել խուլիգանություն։

ՄեղադրյալներԱրմեն Գրիգորյանինկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Համլետ Մանուկյանի և Գագիկ Ապերյանի նկարտմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:

Արմեն Գրիգորյանինմեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով:Համլետ Մանուկյանին և Գագիկ Ապերյանինմեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով:

Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով(121-րդ հոդվածի 1-ին մաս):

Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով (235-րդ հոդվածի 1-ին մաս):

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել