Եթե՞ ձերբակալված անձը հրաժարվում է սննդից

Ձերբակալվածի կողմից սնունդ ընդունելուց հրաժարվելու դեպքում ոստիկանության տարածքային բաժնի պետը (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՎ-ի պետը) կամ նրան փոխարինող անձը պարտավոր է պարզել դրա պատճառները և դրա մասին հայտնել քրեական վարույթն իրականացնող մարմնին, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին և գերատեսչական վերահսկողություն իրականացնող վերադաս մարմնին:Ձերբակալվածի սննդից հրաժարվելու պատճառները պարզելուց հետո ՁՊՎ-ի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում ձերբակալվածի օրինական պահանջները բավարարելու համար:

Սնունդ ընդունելուց հրաժարված ձերբակալվածը հսկողության է վերցվում բուժաշխատողի կողմից: Սնունդ ընդունելուց հրաժարվելու հետևանքով ձերբակալվածի կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում, բժշկի գրավոր եզրակացությամբ և նրա մասնակցությամբ կիրառվում են բժշկական բնույթի համապատասխան միջոցներ:Սննդի ընդունումից հրաժարվելու փաստը չի կասեցնում ձերբակալվածին այլ վայրեր տեղափոխելը: Անհրաժեշտության դեպքում փոխադրումը կարող է իրականացվել բուժաշխատողի ուղեկցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել