Եթե անձը նախաքննության ընթացքում չի ցանկացել պաշտպան ունենալ, իրավունք ունի՞ պահանջել պաշտպանի մասնակցություն դատաքննությանը

Պաշտպան ունենալու իրավունքն անձի կարևոր դատավարական իրավունքն է: Եթե անձը նախնական քննության ընթացքում չի ցանկացել պաշտպան ունենալ, իրավունք ունի դատաքննության ժամանակ պահանջել պաշտպանի մասնակցությունը և այդ պահանջը պարտադիր պետք է բավարարվի:

Եթե դատաքննության ընթացքում ամբաստանյալը պաշտպան չի ունեցել, սակայն ինչ -որ պահի ցանկություն է հայտնում պաշտպան ունենալ, ապա դատարանը պետք է հետաձգի գործի քննությունը, պաշտպան ներգրավվի գործով և նրան բավարար ժամանակ տրամադրի գործի նյութերին ծանոթանալու համար: Ավելին` դատական քննության ցանկացած պահի ամբաստանյալն իրավունք ունի պահանջելու, որպեսզի պաշտպանը փոխարինվի մեկ այլ պաշտպանով կամ ներգրավվի նոր պաշտպան:Այդ դեպքում ևս դատական գործի քննությունը հետաձգվում է, որպեսզի նոր պաշտպանին հնարավորություն տրվի ծանոթանալ գործի նյութերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել