Բողոքի ակցիան մեկնարկել է. Հովիկ Աբրահամյանը Բաղրամյան 26-ում է

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ Բաղրամյան 26-ում, արդեն մեկնարկել է «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան: Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ` բողոքի ակցիան բազմամարդ է: Ոստիկանները պատ են կազմել` թույլ չտալով քաղաքացիներին խանգարել երթևեկությանը: Ակցիայի մասնակիցները սուլում և բղավում են` վանկարկելով. «Դեմ եմ, դեմ եմ»:

«ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը եւ կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը»,- ասվում էր նախաձեռնության ավելի վաղ տարածած հայտարարության մեջ` նշելով բողոքի ակցիայի նպատակը:

Քիչ առաջ պարզ դարձավ, որ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամանել է ակցիայի անցկացման վայր:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել