Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Արտակարգ միջադեպ` Վոլոդյա Ավետիսյանի դատական նիստի ժամանակ

Քիչ առաջ Վոլոդյա Ավետիսյանի դատաքննության ժամանակ արտակարգ միջադեպ տեղի ունեցավ: Դատավորի գործողություններից դժգոհ պաշտպան Արա Զաքարյանը նշեց, որ ինքը հրաժարվում է մասնակցել դատական նիստին: Երբ պատրաստվում էր լքել նիստերի դահլիճը, նրան միացան նաև Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները: Բղավելով, որ սա դատաքննություն չէ, այլ անարդարություն:

Կարգադրիչները նրանց հանգստացնելով փորձեցին դուրս հրավիրել նիստերի դահլիճից: Սակայն բղավոցները «Վոլոդյա, Վոլոդյա» չէին դադարում:

Դատավորը լքեց նիստերի դահլիճը` առանց դատական նիստը փակելու: Րոպեներ անց վերադարձավ և հայտնեց հաջորդ նիստի օրը:

Այն տեղի կունենա մայիսի 6-ին:

Մանրամասները և տեսանյութը:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել