Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Այս միջնորդությունը ևս դատավորը մերժեց

Պաշտպանի բացարկի միջնոդությունը մերժելուց հետո, Արա Զաքարյանը հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ: Նա դատարանին միջնորդեց փոխել Վոլոդյա Ավետիսյանի նկատմաբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:

«Իմ պաշտպանյալին առաջադրված երկու մեղադրանքներից մեկում ակնհայտորեն չկա հիմնավոր կասկած խարդախության փորձ կատարելու համար: Իսկ մեզ բոլորիս հայտնի է, որ անձին անազատության մեջ պահելու առաջնային հիմքը հիմնավոր կասկածն է: Ուստի գտնում եմ, որ այս դեպքում չկա որևէ հիմք պաշտպանյալիս անազատության մեջ պահելու համար: Այդ իսկ պատճառով միջնորդում եմ ընտրված խափանման միջոցը փոխել գրավով` սահմանելով գրավի չափը»:

Մեղադրող դատախազ Պապիկյանը դեմ արտահայտվեց այս միջնորդությանը` նշելով. «Ամբաստանյալին կալանքի տակ պահելու համար հիմնավոր կասկածը առկա է: Դատավարական այս փուլում կալանքը փոխելու ես որևէ հիմք չեմ տեսնում, քանի որ որևէ իրավիճակ մինչ այս պահը չի փոփոխվել»:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Կարճ ժամանակ անց վերադարձավ և ներկայացված այս միջնորդությունը ևս մերժեց:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել