Որքա՞ն են կազմում պատգամավոր Կարեն Կարապետյանի եկամուտները

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը 2013 թվականի ընթացքում ունեցել 63 միլիոն 554 հազար 68 դրամ: Նշված գումարից 2 միլիոն 803 հազար 180 դրամը ստացել է որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ 60 միլիոն 751 հազար 500 դրամը հայտարարագրված է որպես շահաբաժին:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ պատգամավորը հարկային տարվա սկզբում ունեցել է 170 հազար ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա ավարտին ավելացել է՝ դառնալով 210 հազար դոլար: Նույն ժամանակահատվածում ավելացել է նաև դրամով պահվող միջոցները՝ 200 միլիոնից դառնալով 230 միլիոն:

Թեև ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հայտարարագրում որպես փոխկապակցված անձինք նշված են նրա կինը՝ Անուշ Ղազարյանը և որդին՝ Նարեկ Կարապետյանը, սակայն վերջիններիս դրամական որևէ միջոց չունեն: Ինչպես նաև, նշված չէ որևէ անշարժ, շարժական կամ թանկարժեք գույք:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ