Ոստիկաններն ավտոմեքենայի մեջ բռնություն են գործադրել կալանավորի նկատմամբ. հաղորդում

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) կալանավոր Վ. Մ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ կալանավորի հաղորդման` գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին բերման ենթարկվելու ընթացքում` ավտոմեքենայի մեջ, ապա` նույն բաժանմունքի վարչական շենքում, ոստիկանության աշխատակիցները խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով իր նկատմամբ բռնություն են կիրառել: 

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել