Կարո՞ղ են արդյոք կալանավորված անձինք աշխատել

Կալանավորված անձը, հնարավորության դեպքում, կամովին ապահովվում է աշխատանքով, կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն զբաղվել աշխատանքով, որի կարգը և պայմանները սահմանվում են ներքին կանոնակարգով:

Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորված անձին աշխատանքի ներգրավելիս պարտավոր է հաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը և հնարավորինս՝ մասնագիտությունը։ Կալանավորված անձն աշխատանքի է ներգրավվում խցային պայմաններում։ Արգելվում է կալանավորված անձանց ներգրավել չվարձատրվող աշխատանքների՝ բացառությամբ սանիտարահիգիենիկ աշխատանքների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել