Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը՝ Ոստիկանության օրվա առթիվ

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորել է Ոստիկանության օրվա առթիվ.

«ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ: Ոստիկանությունն արդեն 96 տարի պատվով է կատարում իր առաքելությունը՝ ծառայելով օրենքին՝ ծառայում է ժողովրդին, հավատարիմ իր կոչմանը, երդմանը, իրավապահի պատվին ու արժանապատվությանը:

Արդեն համարյա մեկ դար Հայաստանի ոստիկանությունը գործով է հավաստում, որ զավակն է իր ժողովրդի և հիմնասյուներից մեկը՝ իր պետականության: Մենք միշտ հիշում ենք, որ ժառանգն ենք փառահեղ ու դժվարին հայոց պատմության, և այսօր, լինելով կրողը լավագույն ավանդույթների՝ պետք է նոր մտածողությամբ,  մեր գործի արդիական ընկալմամբ նվիրվենք պետության զարգացմանը, օրենքի գերիշխանության հաստատմանը: 

Մենք հավատարիմ ենք մեր գործին, մեր անցյալին ու ապագային, մենք ոստիկանի տեսակն ենք և կոչված ենք պատվավոր պարտքի՝ օրենքի, ժողովրդի, պետության պահանջի կատարմանը: Կրկին շնորհավորում եմ ողջ անձնակազմին, մեր սիրելի վետերաններին, ոստիկանների ընտանիքներին, մեր զոհված զինակիցների հարազատներին` Հայաստանի ոստիկանության 96-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում եմ հաջողություն և ամենայն բարիք:  Աստված ձեզ պահապան»: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել