Առաջարկվում է տուգանքները նվազեցնել

ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն՝ ՀՀ «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում պետք է նվազեցվեն սահմանված տուգանքների չափերը:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կան­խիկ դրա­մով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկ­ղա­յին մեքե­նայի բա­ցակայության համար սահմանված տուգանքները ԱԱՀ վճարող համար­վող կազ­­­­մակեր­պու­թյուն­ների և անհատ ձեռնարկատերերի համար հարկավոր է նվազեցնել 2 անգամ, իսկ ԱԱՀ վճարող չհա­մար­վող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար՝ 4 անգամ: Բացի այդ, առա­ջարկվում է նաև հիշյալ խախ­տումը մեկ տարվա ընթացքում կրկ­նելու դեպքերի համար ներ­կայումս սահմանված տուգանքի չափը ԱԱՀ վճա­րող համար­վող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մասով նվա­զեցնել 2 ան­գամ, իսկ ԱԱՀ վճարող չհամարվող կազ­մա­կեր­պությունների և անհատ ձեռնարկատերերի մասով՝ 8 անգամ:

Օրենսդրական այս նախագիծը սահմանում է նաև, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կա­նոն­­­­­ների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար սահ­ման­ված տու­գանք­ները ԱԱՀ վճարող համար­վող կազ­մակերպությունների և անհատ ձեռնար­կա­տերերի հա­մար նվազեցնել 3 անգամ, իսկ ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպու­թյուն­ների և անհատ ձեռ­նարկատերերի համար՝ 8 անգամ:

Այն մեկ տարվա ընթացքում առաջին և երկրորդ անգամ կրկնելու դեպ­քերերի համար ներկայումս սահ­մանված տուգանքների համապա­տաս­խան չափերը ԱԱՀ վճա­րող համար­վող կազմակեր­պու­թյունների և անհատ ձեռնար­կա­տե­րերի մասով նվա­զեցնել 2 անգամ, իսկ ԱԱՀ վճարող չհա­մար­վող կազմակերպությունների և անհատ ձեռնար­կա­տե­րերի մասով՝ 4 անգամ:

 Ինչպես նաև մեկ տարվա ընթացքում նշված խախտումը առաջին և երկրորդ անգամ կրկնելու դեպքերի հա­մար կազմակերպության կամ անհատ ձեռ­նար­կա­տիրոջ գոր­­ծունեության կասեցման ներկայումս սահ­մանված 5 և 10-օրյա ժամ­կետ­­ները ԱԱՀ վճա­րող չհամարվող կազմակերպությունների և ան­հատ ձեռնարկա­տերերի համար դարձնել համա­­պատասխանաբար 2 և 5 օր:

Նախագծի նպատակը համեմատաբար ավելի ցածր տնտեսական ակտիվության մակարդակ ունեցող գյուղերում գործու­նեու­թյուն իրա­­­­կանաց­նող փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար ձեռ­նարկա­տիրա­­­­կան գործունե­ու­թյամբ զբաղվելու համար բարենպաստ պայմանների ստեղ­ծումն է:

Թեև Կառավարությունը վաղվա նիստում կքննարկի օրենսդրական այս նախաձեռնությունը, այնուամենայնիվ տրված եզրակացության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներ­կա­յաց­­­ված օրենքի նախագծի ընդունմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել