Ընդհանուր սեփականության գույքահարկի հաշվարկման կարգը

Գույքահարկ վճարողներին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի համար գույքահարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի ամբողջ արժեքից (կամ շարժիչի հզորությունից):

«Գույքահարկի մասին» օրենքով սահմանված կարգով համապատասխան հաշվարկներն ու մյուս համասեփականատերերի վերաբերյալ հաշվարկի ձևում պահանջվող տվյալները ներկայացվում են`
1) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` յուրաքանչյուր համասեփականատիրոջ (գույքահարկ վճարողի) կողմից` իր բաժնի մասով կամ նրանցից մեկի կողմից.
2) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` մեկ համասեփականատիրոջ (գույքահարկ վճարողի) կողմից.
3) եթե ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գույքահարկ վճարող համասեփականատերերից մեկը կազմակերպություն է, ապա անկախ սույն հոդվածի 2-րդ կետից` կազմակերպության (կազմակերպությունների) կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել