Հայտնի է Փաստաբանական դպրոցի նոր տնօրենի անունը

Փաստաբան Սիմոն Բաբայանն այսօր նշանակվել է Փաստաբանական դպրոցի տնօրեն: Այս մասին հայտնում է Փաստաբանների պալատի կայքը:

Ավելի վաղ Դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել այլ գործերով անձնական ծանրաբեռնվածության պատճառով: Այդուամենայնիվ Նիկոլայ Բաղդասարյանը կշարունակի մնալ երկու ծրագրերի պատասխանատու: Այդպիսի ցանկություն է հայտնել նա` հաշվի առնելով այն, որ  տեղյակ է այդ ծրագրերից և կարող է դրանք հասցնել իրենց ավարտին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել