ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և նրա տիկնոջ ունեցվածքի մասին

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը 2013 թվականի ընթացքում ստացել է ընդհանուր առմամբ 8.306.480 աշխատավարձ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույք և եկամուտների տարեկան հայտարարագրից:

Նա անցյալ տարվա ընթացքում որևէ անշարժ կամ շարժական գույք ձեռք չի բերել, հարկային տարում հանձնված կամ վերադարձված փոխառություններ չունի: Իր հաշվին 2013 թվականի սկզբում ունեցել է 3.600.000 դրամ, տարվա վերջում`5.400.000 դրամ:

Էմիլ Բաբայանի կինը` Աննա Շահնազարյանը, 2013 թվականի ընթացքում ունեցել է ընդամենը 180.000 դրամի եկամուտ: Տարվա սկզբում նրա հաշվին եղած 800.000 դրամը տարվա վերջում դարձել է 500.000 դրամ:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ