Ի՞նչ կենսագրություն ունի ՀՀ 13-րդ վարչապետը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ 13-րդ վարչապետը լինելու է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, վարչապետի պաշտոնը թափուր էր մնացել, երբ ապրիլի 3-ին հրաժարական տվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Իրավաբան.net-ը ներկայանցում է  Հովիկ Աբրահամյանի կենսագրությունը:

Հովիկ Արգամի Աբրահամյանը ծնվել է 1958թ. հունվարի 24-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում: 

Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 

Ծառայել է խորհրդային բանակում: 

1990-1991թթ. Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ: 

1991-1995թթ. Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն: 

1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: 

1995-1996թթ. Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ: 

1996-1998թթ. Արտաշատի քաղաքապետ: 

1998-2000թթ. ՀՀ Արարատի մարզի մարզպետ: 

2000-2001թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար:

2001-2002թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար: 

2002-2005թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար: 

2005-2007թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով: 

2007-2008թթ. ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար: 

2008թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 

2008թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 

2008թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: 

2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ: 

2011թ. նոյեմբերի 21-ին` հրաժարականի իր դիմումի համաձայն, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարել են: 

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 

2012թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ: 

2005 թվականից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ է: 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, նույն բուհի պատվավոր դոկտոր: Երեւանի պետական համալսարանի խորհրդի անդամ է: 

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն է, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ: 

ՀՀ Նախագահի 2012թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով, Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով, Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ` Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարեւոր ներդրում ունենալու համար` ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով, «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն» հուշանշանով: 

Ամուսնացած է, ունի երեք զավակ եւ յոթ թոռնիկ: 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել