Նոր մանրամասներ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին երեկ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, իր հրաժարականի օրը առավոտյան կառավարության նիստից հետո Տիգրան Սարգսյանը մասնակցել է նաև նախարարների կոմիտեի հերթական նիստին։ Այդ ընթացքում ներս է մտել թիկնապահը ու հայտնել, որ նախագահականից շտապ ցանկանում են հեռախոսով խոսել վարչապետի հետ։ Տիգրան Սարգսյանի հարցին՝ չե՞ն կարող մի  քիչ սպասել, մինչև խորհրդակցությունն ավարտվի, թիկնապահն ասել է՝ «փոխանցել են, որ շատ շտապ է»։

Տ. Սարգսյանը դուրս է եկել միջանցք՝ պատասխանելու հեռախոսազանգին։ Նախագահականից ասել են, որ շտապ ներկայանա Սերժ Սարգսյանի մոտ։ Տ. Սարգսյանն ասել է, որ ինքը նիստի է, միթե հնարավոր չէ մի քիչ սպասել, նախագահականից բացասական պատասխան են տվել. «Չէ, արի, որովհետև հրաժարական ես ներկայացնելու»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել