ԵՄ-ն հրապարակել է Հարևանության քաղաքականության իրականացման մասին տարեկան զեկույցը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացվում է ստորև.  

«ԵՄ տարեկան զեկույցը Հարևանության քաղաքականության (ՀՔ) իրականացման մասին խառը պատկեր է ներկայացնում: Թեև որոշ գործընկեր երկրների համար 2013 թվականը ճգնաժամային էր, նպաստում էր քաղաքական անկայունությանը և բարդ սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծմանը, ԵՄ-ն շարունակում էր տրամադրել ժողովրդավարական կառավարմանը, անվտանգության ամրապնդմանն ու կայուն և համակողմանի զարգացման խթանմանն ուղղված իր աջակցությունը: Երբ «հարևանության» մի շարք երկրներում իրականացվում էին քաղաքական և տնտեսական կարևորագույն բարեփոխումներ, այլ երկրներում անցյալում ձեռքբերված ժողովրդավարական բարեփոխումներն ու տնտեսական առողջացումը վտանգվել էին ազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների ճնշման տակ:

 

ԵՄն պահպանել է փոխգործակցությունն իր գործընկերների հետ

ԵՀՔ-ն, իր բոլոր քաղաքական գործիքներով, շարունակում է մնալ այն հարթակը, որում Եվրամիությունը աշխատում է իր գործընկերների հետ` ժողովրդավարության ձևավորման, կայուն և համակողմանի տնտեսական զարգացման խթանման և անվտանգության ամրապնդման ուղղություններով:

ԵՄ անվտանգության քաղաքականության և արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Եվրահանձնաժողովի փոխնախագահ` Քեթրին Էշթոնի և Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար` Շտեֆան Ֆյուլեի կողմից ներկայացված ԵՀՔ տարեկան փաթեթը, ընդգծում է, որ Քաղաքականության հաջողությունը կախված է կառավարությունների կողմից բարեփոխումներ իրականացնելու կարողություններից և հանձնառություններից:

«Փոխգործակցությունը հարևանների հետ բացարձակ առաջնահերթություն է ԵՄի համար: Եվրոպական հարևանության քաղաքականությունը թույլ է տալիս մեզ արձագանքել այն մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր գործընկերների առջև` միաժամանակ պաշտպանելով Եվրամիության շահերը: ԵՀՔն նպատակ ունի կանխարգելել և լուծել առկա հակամարտությունները, այն խթաններ է նախատեսում մեր հարևանների համար, դեպի քաղաքական և տնտեսական բարեփոխումներ տանող ճանապարհին», ասել է Քեթրին Էշթոնը փաթեթի հրապարակումից հետո:

Զեկույցները ցույց են տալիս, որ գործընկեր երկրների մարտահրավերները գնալով առավել բազմազան են դառնում: Դա նշանակում է, որ Քաղաքականությունը պետք է առավել հստակ արտացոլի յուրաքանչյուր գործընկեր երկրի ակնկալիքներն ու կարիքները` միաժամանակ առաջարկելով երկարաժամկետ հատվածում Եվրամիության հետ նրանց քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման տեսլականները:

«Վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել, որ մեր հարևանները դեռ գտնվում են այնպիսի տարածաշրջանում, որտեղ ԵՄն պետք է կենտրոնացնի իր ուշադրությունն ու ռեսուրսները: Կյանքի ավելի լավ պայմանների ապահովման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համատարած ցանկությունը դեռ շատ ուժեղ է և քանի դեռ բարեփոխումների ցանկությունը չի կարող դրսից պարտադրվել, ԵՄն հատուկ պատասխանատվություն է ստանձնել աջակցելու այն գործընկեր երկրներին, որոնք հանձնառու են անցնելու դեպի ժողովրդավարություն և առավել մասնակցային հասարակություն տանող բարդ ճանապարհը: Միջանձնային անմիջական կապերի, քաղաքացիների համար ճամփորդելու և կրթություն ստանալու հնարավորոթյուն ընձեռելու և համայնքների միջև փոխգործակցային (գործնական, գիտական, կրթական, արվեստագիտական, մշակութային և այլ) հարաբերությունների ստեղծման և քաղաքացիական հասարակությանն աջակցելու միջոցով` Եվրամիության քաղաքականությունը կարող է որոշիչ դեր խաղալ այդ գործընթացում», ավելացրել է ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

 

Բարեփոխման հանձնառությունների կատարման ընթացքն անհամաչափ էր

Եթե նայենք դեպի հարավ, ապա Թունիսում անցումը դեպի ժողովրդավարություն տեղի էր ունենում միայն ընդգրկուն երկխոսության շնորհիվ` անտեսելով անվտանգության լուրջ սպառնալիքները: 2014թ-ի հունվարին, ձեռք բերված փոխհամաձայնությամբ, նոր սահմանադրության ընդունումը` զգալի քայլ էր դեպի ժողովրդավարություն: Մորոկոյում, 2011թ-ի բարեփոխված սահմանադրությամբ նախատեսված հանձնառությունների իրականացումը դանդաղել էր, թեև միգրացիոն քաղաքականության և ռազմական արդարադատության բարեփոխումները դրական քայլեր էին: Եգիպտոսում, քաղաքական զարգացումները բնութագրվում էին քաղաքական անվստահությամբ ու բևեռացմամբ. հավաքների ազատությունը և մամուլի ազատությունը կորսված էին: Լիբիան կանգնած է անվտանգության լուրջ և խորացող մարտահրավերների առջև, որոնք խաթարում են բնակչության հաշտեցումը և քաղաքական կայունությունը: Լիբանանը և Հորդանանը պայքարում են, Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով, իրենց քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերի վրա թողած ազդեցությունների դեմ, ինչը մեծապես նվազեցրել է քաղաքական և կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու ներուժը այդ երկրներում: Իսրայելը և Պաղեստինը վերսկսել են խաղաղ բանակցությունները, բայց դեռ լուրջ խոչընդոտների են բախվում:

ԵՀՔ արևելյան երկրներում, մասնավորապես Ուկրաինայում, ակնթարթային փոփոխություններ եղան, ԵՄ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման նպատակներով դրդված բնակչության մասայական բողոքներով (այսպես կոչված` «Եվրամայդանում»): Եվրամիությունը պատրաստակամ է օգնելու Ուկրաինային` ժողովրդավարական և բարգավաճ ապագա կառուցելու ճանապահին: 2014թ-ի մարտի 5-ին, Հանձնաժողովը հայտարարել է միջոցառումների փաթեթի տրամադրման մասին, որն ընդգրկում է 11 միլիարդ եվրո ֆինանսական բազմամյա աջակցություն: 2014թ-ի մարտի 21-ին, Բրյուսելում, ստորագրվել է ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաժինը: Մոլդովան և Վրաստանը առաջընթաց են արձանագրել քաղաքական և դատաիրավական բարեփոխումներում և պատրաստվել Ասոցացման համաձայնագրերի իրականացմանը: Վրաստանի 2013թ-ի աշնան ընտրությունները արձանագրել են իշխանության երկրորդ ժողովրդավարական փոփոխությունը: Հայաստանը շարունակել է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումները, սակայն որոշել է հետաձգել Ասոցացման համաձայնագրի, այդ թվում` Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիների համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները: Ադրբեջանը շարունակել է անլուրջ վերաբերվել հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդման կոչերին: Բելառուսը քաղաքական բարեփոխումներում որևէ առաջընթաց չի գրանցել:

Արևելյան գործընկեր երկրներից շատերում զգալի առաջընթաց է գրանցվել շարժունակության և միգրացիայի ոլորտում, և 2013թ-ի հունիսին առաջին շարժունակության գործընկերության համաձայնագիրն է ստորագրվել հարավային գործընկեր Մորոկոյի հետ, իսկ երկրորդը` Թունիսի հետ, 2014թ-ի մարտի սկզբին:

ԵՀՔ երկրների հասարակության հետ գործընկերության շրջանակում` Եվրամիությունն ամրապնդել է համագործակցությունն ու աջակցությունը քաղաքացիական հասարակությանը, որը շարունակում է կարևոր դեր խաղալ:

Յոթ տարիների ընթացքում, ԵՀՔ գործընկեր երկրներին տրամադրվող տարեկան աջակցությունը հասել է ամենաբարձր շեմին 2013թ-ին` կազմելով 2.65 միլիարդ եվրո: Երկամյա բանակցություններից հետո` 2013թ-ի դեկտեմբերին, համաձայնեցվել են 2014-2020թթ. ֆինանսական ծրագիրը և հարակից գործիքները, այդ թվում` նոր Եվրոպական հարևանության գործիքը (ԵՀԳ): Չնայած ֆինանսական ճգնաժամին, հարևանության համար նախատեսված ֆինանսական աջակցությունը կազմում է 15.4 միլիարդ եվրո, ինչը հաստատում է ԵՄ հանձնառությունը և հարևանությանը տրվող առաջնային կարևորությունը»:

 

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ