«Սա մեր բոլոր քաղաքացիների համար որպես ուրախալի լուր». մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը չեն տուգանի

Մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը պատասխանատվություն չի կիրառվի պարտադիր ապահովագրության պայմանագիր երբևէ չկնքած տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ: Նման նախագիծ այսօր Կառավարություն ներկայացրեց Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: 

«Սա սպասված որոշում էր», – ասաց ՀՀ վարչապետը՝ ՀՀ ոստիկանության պետին հանձնարարելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների միջոցով ԶԼՄ-ների օգնությամբ քաղաքացիներին իրավական խորհրդատվություն տրամադրել վարչական պատասխանատվության հիմքերի վերացման վերաբերյալ:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս խնդիրը մինչև տարվա վերջ 99 տոկոսով կլուծվի` չբացառելով, որ այնուամենայնիվ կմնան դեպքեր: Նա նշեց, որ մինչև տարվա վերջ Ոստիկանությունը, Արդարադատության նախարարությունը կօգնեն բնակիչներին գտնելու առք ու վաճառք պայմանագրերը, այդ մեքենաները հաշվառումից հանելու կամ հաշվառման կանգնեցնելու հարցերում:

«Սա մեր բոլոր քաղաքացիների համար որպես ուրախալի լուր»,- թեման եզրափակեց նախարարը:

Նշենք նաև, որ այս հիմքով արդեն իսկ կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքների գանձում չի իրականացվի:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել