Որքա՞ն եկամուտ է ունեցել Վայոց ձորի մարզպետը 2013 թվականին

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2013 թվականի ընթացքում 13.000.000 դրամ, 14.500 ԱՄՆ դոլար, 4.500 եվրո փոխառություն է հանձնել: Հարկային տարվա ավարտին փոխառության հանձնված գումարը նույնն է մնացել:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի, եկամուտների 2013 թվականի հայտարարագրից:  

Նա տարվա եկամուտ է հայտարարագրել 4.073.934 դրամ: Այդ գումարը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից` 2.765.336 դրամ, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից` 676.238 դրամ, 75.660 դրամ, 56,70 դրամ և շահաբաժնից` 500.000 դրամ:

 

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ