Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը «Հարսնաքարի» գործով

Փոխգնդապետը ցանկացել է պայթեցնել «Հարսնաքարը», որովհետև վախենում է, որ չի լինի արդար դատաքննություն: Այս կարծիքին է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Հարսնաքարի» գործով: Ու չնայած այս պահին ի պաշտոնե իրավունք չունի կոնկրետ գնահատական տալու դեպքին, այդուամենայնիվ կարծում է, որ մեր երկրում վախերի հավասարակշռումը լրջորեն խեղված է: Վախենում են հասարակ քաղաքացիները տարբեր առիթներով, մինչդեռ. «Վախը պետք է ունենա իշխանավորը, որ կկորցնի պաշտոնը կաշառք վերցնելու դեպքում, վախը պետք է ունենա մկաններով այն երիտասարդը, որ ծեծելով կարող է սպանության հասցնել երիտասարդին», – նշում է Պաշտպանը:

Կարեն Անդրեասյանի խոսքով` «Հարսնաքարը» մի ծանր քար է վախերի այն նժարի վրա, որտեղ բոլորս վախենում ենք հզոր մկաններ ունեցող մարդկանցից: Վախերը հասարակության մոտից կվերանան այն դեպքում, երբ երկրում դատաիրավական նորմալ բարեփոխումներ ընթանան: Ու քանի դեռ այդ բարեփոխումները տեսանելի չեն, մեզանից յուրաքանչյուրը որևէ միջադեպից հետո դառնում է ոստիկան, դատախազ ու դատավոր:

Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել