«Ահավոր վիճակ ա, իմ հոր վիճակը վիճակ չի». Ադրբեջանում հայտնված Մամիկոն Խոջոյանը խոշտանգումների է ենթարկվել

Այս տարվա հունվարի 28-ին Ադրբեջանի տարածքում հայտնված և երեկ Կարմիր Խաչի միջոցով Հայաստան վերադարձված Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ՝ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը երեկվանից գտնվում է Իջևանի բժշկական կենտրոնում: Նա հարազատներից միայն դստերն է ճանաչել, ունի բազմաթիվ կոտրվածքներ, թևին առկա է հրազենային վնասվածք, իսկ ականջախեցիների վնասվածքները ակնհայտորեն վկայում են, որ Խոջոյանը խոշտանգումների է ենթարկվել: Ըստ հարազատների պնդման՝ Ադրբեջանում նրան անմարդկային տանջանքների են ենթարկել՝անհայտ նյութեր են ներարկել, քնեցրել բետոնե գետնին, որին նախապես աղ են ցանել: Խոջոյանը այժմ գամված է անկողնուն և չի կարողանում քայլել: «Ահավոր վիճակ ա, իմ հոր վիճակը վիճակ չի: Ես որ սենց նայում եմ….».- Իրավաբան.net-ին ասաց Մամիկոն Խոջոյանի դուստրը՝ Հեղինե Վարդազարյանը, ով հարսի և զարմուհու հետ հիվանդանոցում խնամում է հորը: Մամիկոն Խոջոյանի հիվանդասենյակը հսկվում է ոստիկանների կողմից, նա ևս մեկ շաբաթ կմնա Իջևանի հիվանդանոցում:

Մամիկոն Խոջոյանի հարազատները շնորհակալություն են հայտնում Կարմիր Խաչին և Իջևանի բժշկական կենտրոնին, ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:

Հանրային թղթակից Վահագն Թամրազյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել