«Nestle» ընկերությանը մեղադրում են մանկական աշխատուժի օգտագործման մեջ

Աշխարհի ամենաշատ մթերք արտադրող ընկերություններից մեկին՝ շվեյցարական « Nestle» ընկերությանը, մեղադրում են, որ իրենց կակաո առաքողներն օգտագործում են մանկական աշխատուժը և խախտում են  աշխատողների աշխատանքային իրավունքները:

«Fair Labour Association»-ը, որը հետևում է աշխատանքային պայմանների արդար իրականացմանը,  հայտնաբերել է, որ  «Nestle»  ընկերության աշխատանքային պայմանագրերի որոշ կետեր արգելում են մանկական աշխատանքը  և այդ կետերը, որպես կանոն, տարածվում են  միայն անմիջական մատակարողների վրա: Իսկ կակաոյի հատիկները գալիս են ամենաղքատ ու մեկուսացված պլանտացիաներից, որտեղից էլ արտահանողներն անմիջապես մատակարարում են « Nestle» -ին:

Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց կանոնադրությանը հակասում է երեխաների աշխատուժի օգտագործումը, և «Nestle» ընկերությունը կանի ամեն հնարավորինը խնդիրը լուծելու համար:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել