Վահե Ավետյանի հիշատակին նվիրված ակցիա նախագահի նստավայրի մոտ.

Այս պահին Հանրապետության նախագահի նստավայրի մոտ մի քանի տասնյակ քաղաքացիներ շարունակում են ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված բողոքի ակցիան, որը մեկնարկել է  երեկ երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:

Ակցիայի մասնակիցներն առաջնահերթ պահանջում են հանրապետության նախագահին զրկել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանին պատգամավորության մանդատից:

Քաղաքացիները բացականչում են «Նեմեց մարդասպան», «Նեմեց վիժվածք», «Նեմեց սրիկա» և պահանջում արդար դատաքննություն Վահե Ավետյանի գործով:

Հիշեցնեք, որ 35-ամյա զինվորական բժիշկ Վահե Ավետյանը երկու մանկահասակ երեխաների հայր էր: Նա դաժան ծեծի էր ենթարկվել «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ռեստորանի անվտանգության աշխատակցի եւ ԱԺ պատագամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամների կողմից:

Ակցիայի մասնակիցները նախագահի նստավայրի մոտից շարժվում են դեպի Կառավարության գլխավոր մասնաշենք:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել