ՊԵԿ-ը տուգանել է Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար էմիլ Տարասյանը հունվարի 3-ին Բագրատաշենի մաքսային կետով էկոնոմիկայի նախարարության անունով Հայաստան ինչ-որ ապրանքներ է ներմուծել, որոնց վերաբերյալ սահմանված ժամկետում մաքսային հայտարարագիր չի ներկայացրել: Արդյունքում՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից ենթարկվել է տուգանքի՝ 50.000 դրամի չափով: Ըստ թերթի տեղեկությունների` սա միակ դեպքը չէ. նույն Տարասյանը նույն օրը ևս 5101 կգ քաշով խառը ապրանքներ է ներմուծել՝ դարձյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության անունով, որի համար նույնպես տուգանվել է 50.000 դրամով:

Երբ թերթը փորձել է պարզել, թե ինչու է օրինախախտում թույլ տվել Էմիլ Տարասյանը զարմացել է. «Առաջին անգամ եմ լսում: Եթե դա էկոնոմիկայի նախարարության անունով է, ապա նախարարությունը չի տեղեկացվել, որ ինչ -որ բան է իր անունով տեղափոխվել, եթե ինչ-որ գույք եկած լիներ, ապա ստորաբաժանումները կտեղեկացվեին»:

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել