Տարակարծության ներքո նրանք փորձում են վարկաբեկել ԿԲ-ին. Վարուժան Ավետիքյան

Սահմանադրական դատարանի հայտնի աշխատակարգային որոշման վերաբերյալ ԿԲ-ի ուրբաթօրյա հայտարարությունից հետո մի շարք իրավագետներ, քաղաքական ու պետական գործիչներ, հրապարակախոսներ ու մամլո ներկայացուցիչներ հարձակվեցին ԿԲ-ի, որպես պետական կառույցի ու նրա ղեկավարի անձի վրա, ակնհայտորեն փորձելով նվաստացնել ու անարգել վերջիններիս: Մի շարք լրատվամիջոցներ (որոնք վստահ եմ իրենց համարում են կայացած) իրենց պաշտոնական կայքէջերից նույնիսկ չեն ջնջել ուղղակի հայհոյանքը: Ես ոչ միայն դեմ չեմ, որ այդ մարդիկ ու կազմակերպությունները չկիսեն ԿԲ-ի տեսակետը, այլ նաև պաշտապանում եմ նրանց ԿԲ-ի կամ որևէ այլ պետական կառույցի կարծիքի հետ չհամաձայնվելու իրավունքը: Դա բոլորիս իրավունքն է: Չեմ կարող սակայն հանդուրժել, երբ տարակարծության ներքո նրանք փորձում են վարկաբեկել ԿԲ-ին, կամ վիրավորել նրա ղեկավարին ու աշխատակազմին, միևնույն ժամանակ տարածելով նաև սուտ, ապակողմնորոշիչ ու հրահրող արտահայտություններ: Փաստարկների ու տեսակետների դեմ ուղղված վիրավորանքն ու հայհոյանքը թուլացնում է ձեր անձի նկարագիրն ու տեսակետները տիկնայք և պարոնայք: Մտածե՛ք խոսելուց առաջ: Եվ իմացե՛ք: ԿԲ-ի աշխատակազմի ու նրա ղեկավարի միակ նպատակը Հայաստանի ու նրա ժողովրդի բարօրությունն ու ապահովությունն է:

 

Հայաստանի կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել