Չեխովի դպրոցի տնօրենի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. «Ժողովուրդ»

Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի գլխին սև ամպեր են կուտակվում: 2013 թվականի ապրիլի 23-ին դպրոցում տեղի ունեցած ծեծի առթիվ  ոստիկանության  Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ:

Այս մասին գրում է  «Ժողովուրդ» օրաթրերթը:

Նախկինում թերթը գրել է, որ Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել դպրոցի աշակերտ Լիդայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին: Պատճառը եղել է աշակերտուհու ոչ պատշաճ  հագնված լինելը:

«Տնօրենը հերքել է, որ նման բան է եղել: Մինչդեռ Նատալյան պատմել էր, որ դիմել է դատաբժշկի և ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը օրենքի շրջանակում խնդիրը լուծելու համար: Տնօրենը հայց էր ներկայացրեց դատարան՝ Ն. Սարգսյանից պահանջելով ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար: Նատալյան էլ իր հերթին էր նույն հայցով դատարան դիմել՝ պահանջելով նաև 1 մլն դրամի փոխհատուցում: Նա դիմել էր առաջին ատյանի դատարան, այնուհետև նաև ՀՀ վերաքննիչ դատարան,  որտեղ բողոքը բավարարվել էր: Վերջերս ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշով»,-գրում է «Ժողովուրդ»-ը:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել