Նորություններ

Երկու Գագիկ և լիակատար անորոշություն. «Հայկական ժամանակ»

Գագիկ Խաչատրյանի ղեկավարած ՀՀ պետեկամուտների կոմիտեն շատ համարձակ է, երբ գործում է ծածուկ։ Իսկ երբ բանը հասնում է հրապարակայնությանը, դաոնում է զգուշավոր, քայլն անելուց առաջ մի լավ կշռադատող։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: 

Արդեն մի քանի օր է, ինչ Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը։ Սա նշանակում է, որ պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում տույժ չի կիրառվելու: 

«Եվ ահա ՊԵԿ-ը, ոչ հրապարակային գործելու դեպքում, ՍԴ որոշումը մեկնաբանում է այնպես, ինչպես իր քիմքին է հաճո։ Ավելին, ստեղծում է պայմաններ, որ գործատուները չկարողանան 5 տոկոսը չպահել։ Գործատուն հնարավորություն չունի եկամտային հարկի կենտրոնային հաշվետվությունը ներկայացնել առանց պարտադիր կուտակային վճարի մասին «դաշտը» լրացնելու, որովհետև աշխատավարձի չափի մասին նշում անելուց հետո այդ «դաշտում» գործում է ավտոմատ հաշվիչը»,-գրում է թերթը։ 

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել