Աժ-ում ումի՞ց է վախենում Աբրահամյանը. «Ժողովուրդ»

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը գերազանցել է ինքն իրեն, եթե նախկինում խոսվում էր Աժ-ում գաղտնալսող ծածուկ սարքերի մասին, ապա հիմա ավելացել են տեսանկարահանող սարքերը։ 

«Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ նկատել է, որ խորհրդարանի միջանցքներում, երկրորդ հարկում, հատկապես Աժ ՀՀԿ խմբակցության մատույցներում տեղադրվել են տեսախցիկներ։

«Իսկ սա նշանակում է, որ այդ տարածքում անցուդարձն արդեն վերահսկվում է, որպեսզի իշխանական խարդավանքների սիրահար ՀՀԿ-ականները գործընկերների կամ լրագրողների հետ «բամբասելիս», մեղմ ասած, զգույշ լինեն։ Նկատենք, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի արյունալի ոճրագործությունից հետո անգամ Աժ տարբեր նախագահների մտքով չի անցել նկարահանել նաև միջանցքները։ Հետաքրքիր է, Աժ-ում ումի՞ց է վախենում Աբրահամյանը, որ որոշել է ամենքին ու ամեն ինչ նկարահանել»,- գրում է թերթը։

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել