Հրանտ Դինքի սպանողը կրկին պատժի է արժանացել

«Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը կրկին պատժի է արժանացել, տեղեկացնում է թուրքական «Ռադիքալ» պարբերականը:
Հրանտ Դինքի մարդասպանը նրա եղբորը` Խոսրով Դինքին ասել էր. «5 տարի է մնացել, կհանդիպենք»:
Այս խոսքերը որպես սպառնալիք էին ընդունվել, և Խոսրով Դինքը Սամասթի դեմ հայց էր ներկայացրել:
Դատարանը մեղավոր է ճանաչել Սամասթին և պարտավորել նրան 600 թուրքական լիրայի (շուրջ 350 դոլար) չափով տուգանք վճարել:
Սամասթը չի մասնակցել դատավարությանը, քանի որ գտնվում է ազատազրկման մեջ: Դինքի սպանության համար նա դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել