Դատական նիստը հետաձգվեց

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարարնում դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ հետաձգվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդուն` Դավիթ Վարդանյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Դատական նիստին ներկայացել էր միայն ամբաստանյալ Դավիթ Վարդանյանը: Կողմերը պատշաճ ծանուցված են եղել նիստի մասին, սակայն չեն ներկայացել: Միայն գործով մեղադրողը դատարանին հայտնել է, որ չի կարող ներկայանալ, քանի որ ունի նշանակված այլ նիստ:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 14-ին:

Հիշեցնենք, որ Դավիթ Յուրիկի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 04.10.2013 թ ժամը 19:20-ից մինչև 12.10.2013 թ ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում ԻԻՀ -ում գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում և 12.10.2013 թ ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենք ճանապարհով` մաքսային հսկաղությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ:

Դավիթ Վարդանյանը կալանավորված է: 

Հանրային թղթակից՝ Հասմիկ Ասատրյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել