Նորություններ

Խոշոր հարկատուների ցանկի «առաջատարների» շարքում իր «պասիվությամբ» կրկին աչքի է ընկել Սամվել Ալեքսանյանը. «Հայկական Ժամանակ»

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն երեկ հրապարակեց առաջին հազար հարկատուների ցանկը և նրանց վճարած հարկերի չափերը: Ըստ այդմ, նրանք բոլորով միասին 2013 թվականին վճարել են 665 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 19 տոկոսով ավելին է 2012 թվականի ցուցանիշից: Այս մասին գրում է «Հայկական Ժամանակ»-ը:

«Խոշոր հարկատուների ցանկի «առաջատարների» շարքում իր «պասիվությամբ» կրկին աչքի է ընկել Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը: Նրան պատկանող երկու խոշորագույն ընկերությունները՝ «Ալեքս -Գրիգ» և «Սամ-Սեր Գրուպ»-ը միասին վճարել են 24.8 մլրդ դրամ, ինչը 2012 թվականի ցուցանիշից ավելին է ընդամենը 2.9 տոկոսով:

Այսինքն, չնայած Ալեքսանյանն օր-օրի խոշորացնում է իր բիզնեսները, իր ձեռքում կենտրոնացնում նորանոր ոլորտներ, նրա վճարած հարկերը գրեթե չեն ավելանում»,-գրել է «Հայկական Ժամանակ»-ը:

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել